ԱՄՆ-ը մեկ միլիարդ ոլարի զենք է վաճառել Մաղրիբին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է Մաղրիբին մեկ միլիարդ դոլար արժողությամբ զենքի վաճառքի գործարքի մասին:
Պենտագոնի վերահսկողությամբ աշխատող Պաշտպանական և անվտանգության համագործակցությունների գործակալությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Մաղրիբի հետ կնքվել է BGM-71 TOW ՀՕՊ համակարգի վաճառքի պայմանագիր, որի արժեքը կազմել է 776 միլիոն դոլար:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ գործարքում ներառված է նաև 209 միլիոն դոլար արժողությամբ F-16 կործանիչների համար նախատեսված սարքավորումների վաճառքը:
Պենտագոնը զենքի վաճառքի պայմանագիրը փոխանցել է Կոնգրեսին:
Հատկանշական է, որ սոցիալական հարցումների համաձայն, հարցմանը մասնակցած ամերիկացիների 70 տոկոսը համոզված է, որ այլ երկրներին զենքի վաճառքն ավելի անապահով է դարձնում այդ երկիրը, և միայն 8 տոկոսն է հակառակ կարծիք հայտնել:
Նշելի է նաև, որ այս տարի ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կազմել է մեկ տրիլիոն դոլար: