Փարիզում գործադուլ են հայտարարել երթևեկության բաժնի աշխատակիցները
https://parstoday.ir/hy/news/world-i111419-Փարիզում_գործադուլ_են_հայտարարել_երթևեկության_բաժնի_աշխատակիցները
Փարիզի քաղաքացիները տուժել են տրանսպորտի, այդ թվում նաև մետրոպոլիտենի 10 երթուղիների ու ավտոբուսային երթուղիների աշխատակիցների գործադուլի հետևանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2019 13:02 Asia/Tehran
  • Փարիզում գործադուլ են հայտարարել երթևեկության բաժնի աշխատակիցները

Փարիզի քաղաքացիները տուժել են տրանսպորտի, այդ թվում նաև մետրոպոլիտենի 10 երթուղիների ու ավտոբուսային երթուղիների աշխատակիցների գործադուլի հետևանքով:

Ուրբաթ օրը հայտարարված գործադուլի արդյունքում Փարիզի փողոցներում քաոսային իրավիճակ էր տիրում:

Սա Ֆրանսիայում գրանցված տրանսպորտային համակարգի ամենախոշոր գործադուլն է 2007 թվականց ի վեր:

Գործադուլավորները բողոքում են նախագահ Էմանուել Մակրոնի կենսաթոշակի նվազեցման ծրագրի դեմ:

Մակրոնի կառավարությունը մտադիր է Ֆրանսիայում գործող կենսաթոշակային 42 ծրագրերը ներառել մեկ ծրագրի մեջ: