ԱՄՆ-ի դատարանում կոռուպցիոն գործ է հարուցվել Թրամփի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i111442-ԱՄՆ_ի_դատարանում_կոռուպցիոն_գործ_է_հարուցվել_Թրամփի_դեմ
ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանը վերաբացել է Դոնալդ Թրամփի կոռուպցիոն գործը: Նա մեղադրվում է իր հյուրանոցներում պաշտոնական հյուրերի ընդունելության ժամանակ պաշտոնը չարաշահելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2019 08:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի դատարանում կոռուպցիոն գործ է հարուցվել Թրամփի դեմ

ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանը վերաբացել է Դոնալդ Թրամփի կոռուպցիոն գործը: Նա մեղադրվում է իր հյուրանոցներում պաշտոնական հյուրերի ընդունելության ժամանակ պաշտոնը չարաշահելու մեջ:

 Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրվում է տնտեսական շահերի նպատակով  օտարերկրյա պետական հյուրերին  իր հյուրանոցներում տեղավորելու, ԱՄՆ-ի սահմանադրությունը խախտելու և  նախագահի պաշտոնը չարաշահելու մեջ: 

Նյու Յորքի  վերաքննիչ դատարանում  այդ գործը փակված էր հայտարարվել, քանի որ հայցվորները չէին կարողացել ապացուցել   Թրամփի քայլերի պատճառած վնասները:  Սակայն Դաշնային վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 13-ին վերաբացել է այն:

Թրամփն այդ գործով մեղադրվում է Սահմանադրության այն  դրույթները խախտելու մեջ, որոնք արգելում են ԱՄՆ-ի նախագահին առանց Կոնգրեսի թույլտվության նվեր կամ գումար ստանալ օտարերկրյա կառավարություններից:

Որոշ ամերիկացի պաշտոնատարներ ու քաղաքական գործիչներ ,ինչու չէ նաև օտարերկրյա հյուրեր Թրամփին սիրաշահելու համար նախընտրում են ԱՄՆ այցելելիս մնալ Վաշինգտոնում ու Նյու Յորքում գտնվող նրա հյուրանոցներում: