ԱՄՆ-ում քահանան մանկապղծության մեղադրանքով դատապարտվել է 30 տարվա ազատազրկման
81-ամյա ամերիկացի քահանան մանկապղծության մեղադրանքով դատապարտվել է 30 տարվա ազատազրկման:
Կաթոլիկ եկեղեցու նախկին քահանա Արթուր Պրոլեթը, որին սույն թվականի ապրիլ ամսին մեղադրանք է առաջադրվել 1990-ական թթ. Նյու Մեքսիկոյում երգչախմբի երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության իրականացնելու համար, սեպտեմբերի 13-ին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման:
Այս քահանան, որ ԱՄՆ-ի օդուժի գնդապետն էր, փախել էր Մարոկկո, սակայն արտահանձվեց ԱՄՆ, որտեղ դատարանը 1991 և1992 թթ-ին փոքրիկ տղայի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մեղադրանքով, նրան դատապարտեց 30 տարվա ազատազրկման:
Դատախազները փատաթղթեր ներկայացնելով դատարան, հայտարարեցին, որ Պրոլեթը բազմիցս հանցանք է թույլ տվել և իր գործունեության 30 տարիների ընթացքում որպես Նյու Մեքսիկոյի և Ռոդ-Այլենդի քահանա, սեռական ոտնձգություն է իրականացրել շատ երեխաների նկատմամբ:
Անցած տարիների ընթացքում, աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, քահանաների մանկապղծության բազմաթիվ դեպքեր են իրականացել: