Թուրքիան կարևորել է Ս-400 համակարգի գնումը
Թուրքիայի նախագահը տարածաշրջանի խաղաղության համար կարևորել է Ս-400 հրթիռային համակարգի գնումը:
Ռոյտերս լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Ռուսաստանի Ս-400 հրթիռային համակարգը հարձակողական չէ և կրում է պաշտպանական բնույթ: Թուրքիան ուհի նման պաշտպանական համակարգի կարիք»:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ս-400 համակարգի գնման պայմանագիրը Անկարայի համար ամենակարևոր պայմանագիրն է համարվում, քանի որ երաշխավորում է այս համակարգերի համատեղ արտադրությունը:
Նշելով, որ ապրիլին կատարելագործվում է այս համակարգի տեղակայման գործընթացը, Էրդողանն ասել է.«Ռուսական Ս-400 համակարգը ոչ մի հակասություն չունի ԱՄՆ-ի Ֆ-35 կործանիչների հետ»:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կիրակի օրը, կատարելագործվել է ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը: