Մոսկվա.«ԱՄՆ-ի անպատասխանատու քայլերը մեծացնում են միջուկային բախման վտանգը»
https://parstoday.ir/hy/news/world-i111547-Մոսկվա._ԱՄՆ_ի_անպատասխանատու_քայլերը_մեծացնում_են_միջուկային_բախման_վտանգը
ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի անպատասխանատու քայլերը մեծացնում են աշխարհում միջուկային բախման վտանգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2019 08:31 Asia/Tehran
  • Մոսկվա.«ԱՄՆ-ի անպատասխանատու քայլերը մեծացնում են միջուկային բախման վտանգը»

ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի անպատասխանատու քայլերը մեծացնում են աշխարհում միջուկային բախման վտանգը:

Երկուշաբթի օրը, խոսելով Միջին հեռահարությամբ միջուկային հրթիռների վերաբերյալ պայմանագրի՝ INF-ի նշանակության և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև այդ պայմանագրի խզվելու մասին, Սերգեյ Ռյաբկովն ադել է.«Մեծացել են մտահոգությունները բախումների ժամանակ միջուկային զենքի կիրառման կապակցությամբ և Մոսկվան հարկադրված է պատասխանել ԱՄՆ-ի անպատասխանատու քայլերին»:

Նշելով, որ աշխարհում ստրատեգիական կայունությունն ամեն օր ավելի է վատանում և ամեն օր միջուկային պատերազմի վտանգ է զգացվում, Սերգել Ռյաբկովը հավաստիացրել է, որ վերջին տարիների ընթացքում արևմտյան կողմերի մոտեցումը երբեմն պասիվ է եղել և այդ երկրները երբեմն շատ թշնամական քայլեր են արել, հատկապես՝  բանակցային գործընթացներում:

2019թ. օգոստոսի 2-ին,  INF-ի դադարեցումից ընդամենը 16 օր անց, ԱՄՆ-ը փորձարկել է արդիական քրուզ հրթիռը: Միջազգային շրջանակները հակադարձել են այդ քայլին