Նեթանյահուն գտնվոււմ է խորհրդարանում մեծամասնությունը կորցնելու շեմին
https://parstoday.ir/hy/news/world-i111564-Նեթանյահուն_գտնվոււմ_է_խորհրդարանում_մեծամասնությունը_կորցնելու_շեմին
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարած Լիքուդ կուսակցությանը չի հաջողվել խորհրդարանական ընտրություններում շահել ձայների մեծամասնությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 18, 2019 08:14 Asia/Tehran
  • Նեթանյահուն գտնվոււմ է խորհրդարանում մեծամասնությունը կորցնելու շեմին

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարած Լիքուդ կուսակցությանը չի հաջողվել խորհրդարանական ընտրություններում շահել ձայների մեծամասնությունը:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, ընտրատեղամասերում անցկացված նախնական հարցումների համաձայն, ռեժիմի ԶՈՒ ԳՇ նախկին պետ Բենի Գանցի ղեկավարած «Կապույտ և սպիտակ» կուսակցությունը, երեքշաբթի օրը կայացած ընտրություններում ձեռք է բերել 33 պատգամավորական աթոռ, ընդհամենը երկու աթոռով առաջ անցնելով «Լիքուդ» կուսակցությունից:  

Քնեսեթի ընտրութունների նախնական արդյունքների համաձայն, այս պահին որևէ կուսակցություն չի կարող միայնակ ձևավորել կառավարության կազմը:

Կառավարությունը ձևավորելու համար, Նեթանյահուն պետք է ձեռք բերեր Քնեսեթի պատգամավորական 120 աթոռներից առնվազն 61-ը:

Սույն թվականի ապրիլի 9 –ին կայացած ընտրություններում նույնպես Նեթանյահուն չկարողացավ ապահովել Քնեսեթում մեծամասնությունը: