Ռուսաստանը դեմ է հակաիրանական պատժամիջոցները խստացնելու Թրամփի որոշմանը
https://parstoday.ir/hy/news/world-i111616-Ռուսաստանը_դեմ_է_հակաիրանական_պատժամիջոցները_խստացնելու_Թրամփի_որոշմանը
ՌԴ ԱԳ նախարարությունը դեմ է արտահայտվել հակաիրանական պատժամիջոցները խստացնելու Թրամփի որոշմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2019 04:31 Asia/Tehran
  • Ռուսաստանը դեմ է հակաիրանական պատժամիջոցները խստացնելու Թրամփի որոշմանը

ՌԴ ԱԳ նախարարությունը դեմ է արտահայտվել հակաիրանական պատժամիջոցները խստացնելու Թրամփի որոշմանը:

Չորեքշաբթի օրը, նախարարությունը հայտարարել է, որ հակաիրանական պատժամիջոցները խստացնելու Դոնալդ Թրամփի որոշումն ապակառուցողական քայլ է:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները որևէ  ազդեցություն չեն թողնում Իրանի վրա:

Չորեքշաբթի օրը, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ երկրի ֆինանսների նախարարին հրահրանգել է խստացնել հակաիրանական պատժամիջոցները:

2018թ մայիսի 8-ին, ԱՄՆ-ը միակողմանիրոեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից և վերականգնեց հակաիրանական անօրինական պատժամիջոցները:

Մեկ տարի անց, Իրանը երեք փուլով կրճատեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները: Իրանի պարտավորությունների կրճատման երրորդ փուլը մեկնարկեց սեպտեմբերի 7-ին: