Ռուսաստանը դեմ է հակաիրանական պատժամիջոցները խստացնելու Թրամփի որոշմանը
ՌԴ ԱԳ նախարարությունը դեմ է արտահայտվել հակաիրանական պատժամիջոցները խստացնելու Թրամփի որոշմանը:
Չորեքշաբթի օրը, նախարարությունը հայտարարել է, որ հակաիրանական պատժամիջոցները խստացնելու Դոնալդ Թրամփի որոշումն ապակառուցողական քայլ է:
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն թողնում Իրանի վրա:
Չորեքշաբթի օրը, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ երկրի ֆինանսների նախարարին հրահրանգել է խստացնել հակաիրանական պատժամիջոցները:
2018թ մայիսի 8-ին, ԱՄՆ-ը միակողմանիրոեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից և վերականգնեց հակաիրանական անօրինական պատժամիջոցները:
Մեկ տարի անց, Իրանը երեք փուլով կրճատեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները: Իրանի պարտավորությունների կրճատման երրորդ փուլը մեկնարկեց սեպտեմբերի 7-ին: