ԵԽ-ն կողմ է բրեքզիտի վերջնաժամկետի երկարաձգմանը
Սեպտեմբեր 19, 2019 09:29 Asia/Tehran
Լոնդոնի կողմից դիմում ներկայացվելու դեպքում և որոշակի պայմաններում Եվրախորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել Բրիտանիայի Եվրամիությունից հեռանալու ժամկետի երկարաձգմանը:
ԵԽ-ի պատգամավորները չորեքշաբթի օրը երեք ժամ տևած նիստից հետո ընդունեցին ոչ պարտադիր բանաձև՝ ի պաշտպանություն վերջնաժամկետի երկարաձգմանը, հայտնում է Associated Press- ը:
Ըստ այս հաղորդման, բանաձևին կողմ է քվեարկել 544 պատգամավոր, դեմ՝ 126-ը, իսկ ձեռնպահ՝ 38:
Վերջին երեք տարիների ընթացքում բրիտանական կառավարությունները չեն կարողացել կատարել Բրեքզիտի խոստումը, բայց Ջոնսոնը պնդում է հոկտեմբերի 31-ին ԵՄ-ի հետ համաձայնությամբ կամ առանց դրա եվրոպական այս կառույցից դուրս գալու վրա:
Պիտակ