Ռուսաստանը և Չինաստանը ռազմավարական դաշնակիցներ են
ՌԴ նախագահը Չինաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ կարևորել է Մոսկվա-Պեկին հարաբերությունների առավել քան երբևէ ընդլայնումը և տնտեսական համագործակցության զարգացումը:
Չինաստանի վարչապետ Լի Քեչիանգի հետ հանդիպման ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադառնալով երկու երկրի առևտրային փոխանակումների ծավալին, որը 2018 թվականին առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարի սահմանը, կարևորել է այդ ցուցանիշի բարձրացմանն ուղղված համատեղ ջանքերը:
Անդրադառնալով երեքշաբթի օրը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ Չինաստանի վարչապետի հանդիպմանը, Պուտինն ասել է.«Այս հանդիպումը կխթանի երկու երկրի հարաբերությունների ու տնտեսական համագործակությունների ընդլայնումը»:
Լի Քեչիանգն վերջին երկու տասնամյակների ընթացքում Չինաստանի և Ռուսաստանի վարչապետների միջև պարբերաբար հանդիպումները դիտել է, որպես երկու երկրների զարգացմանն ու առաջընթացին ուղղված երկկողմ հարաբերությունների և համագործակցության ամրապնդման արդյունավետ գործոն:
Ռուս-չինական հարաբերությունները բավականին երկար պատմություն ունեն և այս երկու երկրները վերջին տարիներին ակտիվ համագործակցություն են ունեցել երկկողմ և բազմակողմ ոլորտներում: