Գերմանիան կոչ է արել դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան կոալիցիային
Գերմանիայի 56 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում դաշնային կառավարությանը կոչ են արել շուտափույթ դադարեցնել զենքի վաճառքը Եմենի դեմ պատերազմող Սաուդյան Արաբիայի կոալիցիայի անդամ բոլոր երկրներին:
«Ալ-Ջազիրա » հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Գերմանիայի հասարակական կազմակերպություններն ընդգծել են, որ Եմենի պատերազմում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, սպանելով ժողովրդին, խախտել է հումանիտար բոլոր սկզբունքները և նրանց զենք վաճառելը հակասում է միջազգային իրավունքին:
Հաղորդագրության մեջ նծված է, որ Պարսից ծոցի վերջին լարվածությունը ապացուցում է, որ տարածաշրջանին ավելի շատ զենք պետք չէ:
Չորեքշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը երկարաձգել է Սաուդյան Արաբիային ռազմական զենքի վաճառելու արգելման որոումը վեց ամսով:
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ մինչև 2020 թվականի մարտի 31-ը, ոչ մի հայց չի հաստատվի Սաուդյան Արաբիային զենքի արտահանման վերաբերյալ: