Թուրքիայում ձերբակալվել են տասնյակ զինվորականներ
Սեպտեմբեր 20, 2019 07:09 Asia/Tehran
Թուրքիայի դատարանն արձակել է տասնյակ զինվորականների կալանավորելու վճիռը, ովքեր մեղադրվում են գյուլենականների հետ կապ ունենալու մեջ:
Մոտավորապես 74 զինվորական, որոնց ձերբակալության որոշումը արձակել է դատարանը, մեղադրվում են երկրի տարբեր շրջաններում Գյուլենի կողմնակիցների հետ համագործակցելու մեջ:
Վերջիններիս ձերբակալության գործողությունները միաժամանակ տեղի են ունեցել Ստամբուլում և երկրի 29 նահանգներում:
Մինչ այժմ, Թուրքիայի կառավարությունը տասնյակ հազարավոր զինվորականների է ձերբակալել՝ Գյուլենի խմբի հետ կապ ունենալու կասկածանքով:
Անկարան պնդում է, որ Ֆերթոլլահ Գյուլենը և նրա համակիրները, կազմակերպել են 2016թ հուլիսի 15-ին այդ երկրում տեղի ունեցած ձախողված հեղաշրջումը, ինչը Գյուլենը հերքում է:
Պիտակ