Բնապահպան ակտիվիստների բողոքի ցույցը Լոնդոնում
Բնապահպան ակտիվիստները բողոքի ցույցեր են անցկացրել Լոնդոնում, արևմտյան երկրների կառավարությունների քաղաքականություների դեմ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, տասնյակ հազարավոր բրիտանացիներ, բողոքի ցույցեր են անցկացրել շրջակա միջավայրը ոչնչացնելու ուղղությամբ արևմտյան կառավարությունների քաղաքականությունների դեմ և կոչ են արել քաղաքական գործիչներին ավելի մեծ ուշադրություն դարձնել կլիմայական փոփոխությունների հարցին:
Հաղորդման համաձայն, բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը եղել են աշակերտներ և ուսանողներ:
Քաղաքացիական կազմակերպութունների անդամները, բանվորական խմբերը, արհմիություններն ու Բրիտանիայի համայնքների պալատի մի շարք պատգամավորներ, մասնակցել են բողոքի լայնածավալ երթին: Այսօր հայտարարվել է «Կկլիմայի գործադուլի» օր:
Ավելի վաղ ՄԱԿ-ն իր զեկույցում նախազգուշացրել էր, որ ընդամենը 12 տարի է մնացել` գլոբալ տաքացման աղետը կանխելու համար:
Զեկույցում ՄԱԿ-ը նախազգուշացրել է Անտարկտիկայի սառույցների հալվելու վտանգի մասին: