Վենեսուելայի ժողովուրդն իր հավատարմությունն է հայտնել կառավարությանը
Վենեսուելայի հանրապետության նախագահը տեղեկացրել է ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների դեմ Վենեսուելայի Ազգային ինքնիշխանությանն աջակցելու համար ժողովրդական համախոսական ստորագրվելու մասին:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր թուիթերյան էջում գրել է.«Վենեսուելայի 13 միլիոն քաղաքացիներ համախոսական են ստորագրել ի պաշտպանություն Վենեսուելայի ազգային ինքնիշխանության ու խաղաղության»:
Վերջին տվյալների համաձայն՝ Վենեսուելան մոտ 31 միլիոն բնակչություն ունի և դիմումը մինչ այժմ ստորագրել է ավելի քան 13 միլիոն 200 մարդ:
Վենեսուելայի ժողովուրդն ստորագրելով այդ համախոսականը, ԱՄՆ-ի իմպերիալիստական քաղաքականությունների ու տնտեսական պատժամիջոցների դիմաց հովանավորել է այդ երկրի կառավարությանն ու ազգային ինքնիշխանությանը:
Համախոսականը ստորագրող քաղաքացիները ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ են արել ուշադրություն դարձնել իրենց պահանջին:
Համախոսականը պատրաստվել է օգոստոսի 10-ին Վենեսուելայի կառավարության ու ժողովրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանվելուց հետո: