Եգիպտոսում ձերբակալվել է ավելի քան 650 բողոքարար
Սեպտեմբեր 23, 2019 12:39 Asia/Tehran
Եգիպտոսի իրավական աղբյուրներ հաղորդել են, որ այդ երկրում ձերբակալվել է ավելի քան 650 բողոքարար:
Եգիպտոսի նախագահ Աբդոլֆաթահ Ալ-Սիսիի դեմ եռօրյա ցույցերը շարունակվելով, այդ երկրի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը գրոհել են բողոքարարների բնակարանների վրա և ձերբակալել են ավելի քան 650 հոգու:
Եգիպտացի բողոքարարները երեք օր շարունակ Կահիրայի փողոցներում, հատկապես Ալ-Թահրիր հրապարակում, ցույց են անցկացրել կառավարությունում տիրող կոռուպցիայի դեմ: Նրանք պահանջել են նախագահ Ալ-Սիսիի հրաժարականը:
Աբդոլֆաթահ Ալ-Սիսին իշխանության եկավ 2014թ. հեղաշրջումից և Մոհամմեդ Մորսիի կառավարությունը կործանելուց հետո :
Ալ-Սիսիի դեմ ցույցերն սկսվեցին անցած ուրբաթ օրվանից և շարունակվելու են նաև առաջիկա օրերին:
Պիտակ