Դամասկոսի արվարձանում հայ զինծառայող է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i11176-Դամասկոսի_արվարձանում_հայ_զինծառայող_է_զոհվել
Սիրիական կառավարական բանակի եւ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների միջեւ մարտերի ընթացքում հայազգի զինծառայող է զոհվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2016 06:03 Asia/Tehran
  • Դամասկոսի արվարձանում հայ զինծառայող է զոհվել

Սիրիական կառավարական բանակի եւ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների միջեւ մարտերի ընթացքում հայազգի զինծառայող է զոհվել:

Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականի տեղեկացմամբ, զոհվածը Րաֆֆի Գազազյանն է:

Պարբերականի տվյալներով, Դամասկոսի արվարձանում զոհված Գազազյանը ծնունդով Հալեպից էր:

Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձությունների մեկնարկից առաջ 60-70 հազար հայ էր ապրում: Նրանց ավելի քան կեսը բնակվում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ մայրաքաղաք Դամասկոսում, Լաթաքիայում, Հոմսում, Ղամըշլիում, Հասաքում, Յակուբիեում, Ռաքքայում, Քեսաբում: