Չինաստանը միանում է Զենքի միջազգային պայմանագրին
https://parstoday.ir/hy/news/world-i111943-Չինաստանը_միանում_է_Զենքի_միջազգային_պայմանագրին
Չինաստանի ԱԳ նախարարը տեղեկացրել է Զենքի միջազգային պայմանագրին միանալու Պեկինի որոշման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2019 12:55 Asia/Tehran
  • Չինաստանը միանում է Զենքի միջազգային պայմանագրին

Չինաստանի ԱԳ նախարարը տեղեկացրել է Զենքի միջազգային պայմանագրին միանալու Պեկինի որոշման մասին:

Ինչպես հաղորդում է  Թասնիմ լրատվական գործակալությունը, Վանգ Յին ՄԱԿ-ի ԳԱ-ի 74-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է, որ Չինաստանը օրենքի շրջանակում քայլեր է ձեռնարկել Զենքի  միջազգային պայմանագրին միանալու համար: Պեկինը կշարունակի իր դերակատարությունը զենքի վերահսկման գործում:

Չինաստանի ԱԳ նախարարը հստակեցրել է.«Այս պայմանագիրը վերաբերում է զենքի  ապօրինի շրջանառության դեմ պայքարին»:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարություն է տարածել, որում  Պեկինի ցանկությունն է հայտնել հնարավորինս շուտ միջազգային պայմանագրին միանալու համար: «Սա Չինաստանի համար շատ կարևոր քայլ է, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենա զենքի համաշխարհային առևտրի կառավարման գործում», ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականի ապրիլին հայտարարել է, որ իր երկիրը կվերանայի այդ պայմանագրի ստորագրումը: