Չինաստանը կցուցադրի միջուկային նոր հրթիռններ
Սեպտեմբեր 30, 2019 08:18 Asia/Tehran
Սպառազինական մրցակցությունում Պեկինի ու Վաշինգտոնի միջև լարվածության ֆոնին, Չինաստանի պաշտպանության նախարարը կիրակի օրը հայտարարել է. «Բանակն առաջին անգամ ցուցադրում է միջուկային նոր հրթիռ, որը կես ժամում կարող է հասնել ԱՄՆ»:
Միջուկային մարտագլխիկ կրող «Դանգ-Ֆենգ-41» հրթիռը առաջիկա երեքշաբթի օրը ցուցադրության է հանձնվելու Կոմունիստական կուսակցության 70-ամյակի առիթով ռազմական շքերթի ժամանակ:
Ասում են, թե «Դանգ-Ֆենգ-41» հրթիռը կարող է 30 րոպեից ավելի քիչ ժամանակում հասնել ԱՄՆ:
«Դանգ-Ֆենգ-41» հրթիռից բացի, Չինաստանը ցուցադրելու է նաև մի քանի այլ սպառազինություններ, այդ թվում գերձայնային անօդաչու և ռոբոտիկ մի սուզանավ:
Պիտակ