Ավելի քան երեք հազար մարդ է ձերբակալվել Եգիպտոսում
Եգիպտոսում Մարդու իրավունքների պաշտպան մի կառույց հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան երեք հազար մարդ է ձերբակալվել:
Ալ-Ջազիրա հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Եգիպտոսի իրավունքների և ազատության հանձնակատարը հայտարարել է, որ անցած սեպտեմբերի 20-ից մինչ օրս Եգիպտոսում ձերբակալվել է 3080 մարդ, որոնց մեծ մասը, այսինքն 702 հոգի՝ Կահիրեում:
Մարդու իրավունքների պաշտպան այս կառույցը նշել է, որ ձերբակալվածների մեջ կան ոմանք, որոնց հարազատները չեն ցանկացել այդ մասին տեղեկություն տրամադրել մարդու իրավունքների պաշտպան կառույցներին:
Անցած չորեքշաբթի օրը, Եգիպտոսի իրավական 9 կառույցներ խիստ քննադատել են կառավարության կողմից ընդդիմադիրներին, այդ թվում լրագրողներին, փաստաբաններին և կուսակցության առաջնորդներին հալածելու քայլը: Շուրջ երկու շաբաթ, Եգիպտոսում հակապետական ցույցեր են տեղի ունենում: