Գերմանացիների մեծամասնությունը դեմ է կանցլերի պաշտոնում Կրամպ-Կարենբաուերի նշանակմանը
Վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն, գերմանացիների 63 տոկոսն այն համոզման է, որ Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարն արժանի չէ երկրի կանցլերի պաշտոնն ստանձնելու համար:
Euronews հեռուստաընկերության հաղորդման համաձայն, գերմանական Բիլդ օրաթերթի կողմից անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում Անգելա Մերկելին փոխարինող Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը բավարար ժողովրդականություն չի վայելում Գերմանիայի կանցլերի պաշտոնը ստանձնելու համար:
Կրամպ-Կարենբաուերը 2018 թվականին ընտրվել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար և կանցլեր ընտրվելու դեպքում, երկրորդ կինն է լինելու այդ պաշտոնում:
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության առաջնորդը Ուրսուլա ֆոն դեր Լյայենից հետո երկրորդ կինն է այդ երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում:
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը մինչև 2020թ. ներկայացնելու և ընտրելու է նոր կանցլերին: