ՄԱԿ-ի հանձնաժողովի վեցերորդ նիստը հետաձգվել է՝ Իրանի պատվիրակության բողոքից հետո
Իրանի պատվիրակության դիվանագետների ու իրավաբանների բողոքների արդյունքում, ՄԱԿ-ի հանձնաժողովի վեցերորդ նիստը հետաձգվել է:
Նյու Յորքից ԻԻՀ ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն, նիստում Իրանի ներկայացուցիչ Ալի Նասիմֆարը բողոքել է հյուրընկալ երկրի կողմից Իրանի պատվիրակության անդամների համար ստեղծած սահմանափակումների դեմ, պահանջելով լուծել այս խնդիրը:
Նա նշել է, որ Իրանի պատվիրակության անդամներին մուտքի արտոնագիր չտրամադրելը, ինպես նաև Նյու Յորքում գտնվող իրանցի դիվանագետների ու նրանց ընտանիքների համար տեղաշարժվելու սահմանափակությունները, միջամտություն են ՄԱԿ-ի քարտուղարության գործերին:
Նշելով, որ ԱՄՆ-ի գործողությունները հակասում են ՄԱԿ-ի համաձայնագրին, կանոնադրությանը և հարակից կոնվենցիաներին, Նասիմֆարը հավելել է, որ ԱՄՆ-ի նման քայլերը խոչընդոտում են ՄԱԿ-ի անդամ պեությունների մասնակցությանը հանդիպումներին: