ՄԱԿ-ի հանձնաժողովի վեցերորդ նիստը հետաձգվել է՝ Իրանի պատվիրակության բողոքից հետո
https://parstoday.ir/hy/news/world-i112278-ՄԱԿ_ի_հանձնաժողովի_վեցերորդ_նիստը_հետաձգվել_է_Իրանի_պատվիրակության_բողոքից_հետո
Իրանի պատվիրակության դիվանագետների ու իրավաբանների բողոքների արդյունքում, ՄԱԿ-ի հանձնաժողովի վեցերորդ նիստը հետաձգվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2019 04:51 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի հանձնաժողովի վեցերորդ նիստը հետաձգվել է՝ Իրանի պատվիրակության բողոքից հետո

Իրանի պատվիրակության դիվանագետների ու իրավաբանների բողոքների արդյունքում, ՄԱԿ-ի հանձնաժողովի վեցերորդ նիստը հետաձգվել է:

Նյու Յորքից ԻԻՀ ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն, նիստում Իրանի ներկայացուցիչ Ալի Նասիմֆարը բողոքել է հյուրընկալ երկրի կողմից Իրանի պատվիրակության անդամների համար ստեղծած սահմանափակումների դեմ, պահանջելով լուծել  այս խնդիրը:

Նա նշել է, որ Իրանի պատվիրակության անդամներին մուտքի արտոնագիր չտրամադրելը, ինպես նաև Նյու Յորքում գտնվող իրանցի դիվանագետների ու նրանց ընտանիքների համար տեղաշարժվելու սահմանափակությունները, միջամտություն են ՄԱԿ-ի քարտուղարության գործերին:

Նշելով, որ ԱՄՆ-ի գործողությունները հակասում են ՄԱԿ-ի համաձայնագրին, կանոնադրությանը և հարակից կոնվենցիաներին, Նասիմֆարը հավելել է, որ ԱՄՆ-ի նման քայլերը խոչընդոտում են ՄԱԿ-ի  անդամ պեությունների մասնակցությանը հանդիպումներին: