Ռուսաստանը ձգտում է զենք վաճառել Իրաքին
https://parstoday.ir/hy/news/world-i112291-Ռուսաստանը_ձգտում_է_զենք_վաճառել_Իրաքին
Երկուշաբթի օրը, իրաքցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ, ՌԴ արտգործնախարարն ասել է.«Մոսկվան գործադրման է հանձնելու Իրաքին զենքի վաճառքի մասին պայմանագրերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2019 08:37 Asia/Tehran
  • Ռուսաստանը ձգտում է զենք վաճառել Իրաքին

Երկուշաբթի օրը, իրաքցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ, ՌԴ արտգործնախարարն ասել է.«Մոսկվան գործադրման է հանձնելու Իրաքին զենքի վաճառքի մասին պայմանագրերը»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բաղդադում Իրաքի արտգործնախարար Մոհամմեդ Ալի Հեքիմի հետ հանդիպման ժամանակ, Սերգել Լավրովն ասել է.«Շուտով գործադրման է հանձնվելու Իրաքին զենքի վաճառքի մասին պայմանագրերը»:

Հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում, Մոհամմեդ Հեքիմն ասել է.«Բանակցել ենք Իրաքի վերակառուցման գործընթացում ռուսական ու իրաքյան ընկերությունների համագործակցության մասին և մեր տեսակետներ ենք ներկայացրել երկու երկրի առևտրափոխանակումների ծավալը մեծացնելու կապակցությամբ»:

Երկուշաբթի օրը, ՌԴ արտգործնախարարը Բաղդադ է ժամանել՝ իրաքցի պաշտոնատարների հետ երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ բանակցելու նպատակով: