Ռուսաստանը ձգտում է զենք վաճառել Իրաքին
Երկուշաբթի օրը, իրաքցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ, ՌԴ արտգործնախարարն ասել է.«Մոսկվան գործադրման է հանձնելու Իրաքին զենքի վաճառքի մասին պայմանագրերը»:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բաղդադում Իրաքի արտգործնախարար Մոհամմեդ Ալի Հեքիմի հետ հանդիպման ժամանակ, Սերգել Լավրովն ասել է.«Շուտով գործադրման է հանձնվելու Իրաքին զենքի վաճառքի մասին պայմանագրերը»:
Հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում, Մոհամմեդ Հեքիմն ասել է.«Բանակցել ենք Իրաքի վերակառուցման գործընթացում ռուսական ու իրաքյան ընկերությունների համագործակցության մասին և մեր տեսակետներ ենք ներկայացրել երկու երկրի առևտրափոխանակումների ծավալը մեծացնելու կապակցությամբ»:
Երկուշաբթի օրը, ՌԴ արտգործնախարարը Բաղդադ է ժամանել՝ իրաքցի պաշտոնատարների հետ երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ բանակցելու նպատակով: