Պոմպեոն Եվրոպային հորդորում է ճնշում բանեցնել Իրանի վրա
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկնելով իր անհիմն մեղադրանքները, Եվրոպային կոչ է արել ճնշում բանեցնել Իրանի նկատմամբ:
Պոմպեոն չորեքշաբթի օրը թուիթերյան իր էջում հրապարակել է երկու արբանյակային պատկեր և պնդել, որ «Adrian Darya 1» նավթատար նավը նավթ է տեղափոխել Սիրիա:
Հուլիսի 4-ին Բրիտանիայի բանակի հատուկ նշանակության ջոկատները հարձակվեցին «Adrian Darya 1» նավթատար նավի վրա և Ջիբրալթարի ափերի մոտ մեկուկես ամիս կալանքի տակ պահեցին այն:
Բրիտանիայի իշխանությունները և Ջիբրալթարի տեղական կառավարությունը պնդում էին, որ նավը Սիրիային նավթ վաճառելու դեպքում խախտած կլինի պատժամիջոցների շրջանակում ԵՄ-ի սահմանած օրենքը, այդիսկ պատճառով կալանքի տակ են պահում այն:
Դա այն դեպքում, երբ ԻԻՀ պնդում էր, որ ԵՄ-ի օրենքները սահմանված են միայն այդ միության անդամների համար և Թեհրանը ոչ մի պարտավորություն չունի դրանց նկատմամբ:
Ջիբրալթարի իշխանությունները 6 շաբաթ անց ազատ արձակեցին նավը այն պայմանով, որ Իրանը նավթը չհանձնի Սիրիային:
Թեհրանը հենց այդ ժամանակ էլ հայտարարեց, որ նման հանձնառություն չի ընդունում և պաշտոնապես չի ճանաչում Սիրիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները: