Պոմպեոն Եվրոպային հորդորում է ճնշում բանեցնել Իրանի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i112340-Պոմպեոն_Եվրոպային_հորդորում_է_ճնշում_բանեցնել_Իրանի_վրա
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկնելով իր անհիմն մեղադրանքները, Եվրոպային կոչ է արել ճնշում բանեցնել Իրանի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2019 14:51 Asia/Tehran
  • Պոմպեոն Եվրոպային հորդորում է  ճնշում բանեցնել Իրանի վրա

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկնելով իր անհիմն մեղադրանքները, Եվրոպային կոչ է արել ճնշում բանեցնել Իրանի նկատմամբ:

Պոմպեոն չորեքշաբթի օրը թուիթերյան իր էջում հրապարակել է երկու արբանյակային պատկեր և պնդել, որ «Adrian Darya 1» նավթատար նավը նավթ է տեղափոխել Սիրիա:

Հուլիսի 4-ին Բրիտանիայի բանակի հատուկ նշանակության ջոկատները հարձակվեցին «Adrian Darya 1» նավթատար նավի վրա և Ջիբրալթարի ափերի մոտ մեկուկես ամիս կալանքի տակ պահեցին այն:

Բրիտանիայի իշխանությունները և Ջիբրալթարի տեղական կառավարությունը պնդում էին, որ նավը Սիրիային նավթ վաճառելու դեպքում խախտած կլինի պատժամիջոցների շրջանակում  ԵՄ-ի սահմանած օրենքը, այդիսկ պատճառով կալանքի տակ են պահում այն:

Դա այն դեպքում, երբ ԻԻՀ պնդում էր, որ ԵՄ-ի օրենքները սահմանված են միայն այդ միության անդամների համար և Թեհրանը ոչ մի պարտավորություն չունի դրանց նկատմամբ:

Ջիբրալթարի իշխանությունները 6 շաբաթ անց ազատ արձակեցին նավը այն պայմանով, որ Իրանը նավթը չհանձնի Սիրիային:

Թեհրանը հենց այդ ժամանակ էլ հայտարարեց, որ նման հանձնառություն չի ընդունում  և պաշտոնապես չի ճանաչում Սիրիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները: