Չինաստանն ընդգծել է պաշտպանելու է իր շահերն ԱՄՆ-ի պատժամիջոցներից
Չինաստանի առևտրի նախարարության խոսնակն ընդգծել է, որ Չինաստանը պաշտպանելու է իր ազգային շահերը ԱՄՆ անօրինական պատժամիջոցներից:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, Գաո Ֆենգը քննադատել է Սին Քիանքի մուսուլմաններին ճնշելու կեղծ մեղադրանքով ԱՄՆ-ի կողմից Չինաստանի 28 կառույցների դեմ սահմանած պատժամիջոցները: Նա ասել է, որ Պեկինը կպաշտպանի իր շահերը ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ:
Չինաստանի առևտրի նախարարության խոսնակը հավելել է, որ Միացյալ Նահանգները, մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով, 28 չինական կազմակերպությունների և ընկերությունների անուններն ընդգրկել է տնտեսական պատժամիջոցների ցուցակում:
Ընդգծելով որ Սին Քիանգ նահանգի հարցերը լիովին Չինաստանի ներքին խնդիրն են, ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Չինաստանի ներքին գործերին և վերջ տալ չինական կազմակերպությունների և ընկերությունների դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցներին: