Թուրքիայի բանակը հարձակում է իրականացրել Սիրիայի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i112343-Թուրքիայի_բանակը_հարձակում_է_իրականացրել_Սիրիայի_դեմ
Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ այդ երկիրը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2019 15:15 Asia/Tehran
  •  Թուրքիայի բանակը հարձակում է իրականացրել Սիրիայի դեմ

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ այդ երկիրը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում:

Թուրքիայի Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտարարել է.«Թուրքիայի Քրդստանի բանվորական կուսակցության (PKK)  և Սիրիայի քրդական ժողովրդի պաշտպան միավորների (YPG) դեմ ուղղված գործողությունները կոչվում են «Խաղաղության աղբյուր»:

Որոշ լրատվական աղբյուրների հաղորդման համաձայն՝ հարձակումն առաջին փուլում իրականացել է օդով ու հրետանու միջոցով, որից հետո Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանների բնակիչները լքել են այդ տարածքները:

Թուրքիայի բանակն  այդ քայլն իրականացրել է, չնայած Դամասկոսի, տարածաշրջանի և միջազգային հանրության անհամաձայնության ու դրա վտանգավոր հետևանքների մասին վերջիններիս  զգուշացումներին: