Աֆրիկայի Մեթոդիստական եկեղեցին միացել է Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու շարժմանը
https://parstoday.ir/hy/news/world-i112415-Աֆրիկայի_Մեթոդիստական_եկեղեցին_միացել_է_Սիոնիստական_ռեժիմին_բոյկոտելու_շարժմանը
Պաղեստինի ազգային նախաձեռնությունների շարժման գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Աֆրիկայի Մեթոդիստական եկեղեցին միացել է պաղեստինցիների նկատմամբ ոճրագործություններ իրականացնելու պատճառով, Սիոնիստական ռեժիմը բոյկոտելու շարժմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2019 05:00 Asia/Tehran
  • Աֆրիկայի Մեթոդիստական եկեղեցին միացել է Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու շարժմանը

Պաղեստինի ազգային նախաձեռնությունների շարժման գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Աֆրիկայի Մեթոդիստական եկեղեցին միացել է պաղեստինցիների նկատմամբ ոճրագործություններ իրականացնելու պատճառով, Սիոնիստական ռեժիմը բոյկոտելու շարժմանը:

Մուստաֆա Բարղութին հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը բոյկոտելու շարժմանը միանալու Մեթոդիստական եկեղեցու որոշումը մեծ հարված կլինի այս ռեժիմի և Իսրայելի ռասիստական համակարգի համար:

Նա հավելել է, որ Մեթոդիստական եկեղեցիների համաշխարհային կոնգրեսը պահանջել է բոյկոտել իսրայելական ընկերությունները, իսկ պաղեստինյան տարածքներ այցելող քրիստոնյաներին կոչ է արել օգտվել միայն պաղեստինյան զբոսաշրջային ընիերությունների ծառայություններից:

Սիոնիստական ռեժիմի բոյկոտի համաշխարհային շարժումը մեկնարկել է 2005թ.՝ 171 պաղեստինյան ՀԿ-ների համագործակցությամբ, պաղեստինյան տարածքների օկուպացիային վերջ տալու պահանջով:

Մեթոդիստական եկեղեցին բրիտանական ուղղափառ եկեղեցու ուղղություններից է և իր գործունեությունը պաշտոնապես սկսեկ է 1738 թվականից: