Երկրի կեղեւում`օվկիանոսի տակ, կյանք է հայտնաբերվել
ԱՄՆ-ի Հիդրոկենսաբաններն առաջին անգամ երկրակեղեւի ջրատար շերտում` օվկիանոսի տակ կենդանի օրգանիզմներ են հայտնաբերել: Հետազոտությունը հրապարակված է Scientific Reports ամսագրում, իսկ դրա մասին համառոտ տեղեկացնում է Չիկագոյի համալսարանին (ԱՄՆ) կից Ծովային կենսաբանության կայքը:
Գիտնականները մանրէական համայնք են դիտարկել Հյուսիսային նստվածքային լճի շրջանում` Միջին-Ատլանտյան լեռնաշղթայի լանջին: Մանրէներն ապրում են երկրակեղեւում` 4,5 կմ խորություն ունեցող ջրի հատակից մի քանի տասնյակ մետր ներքեւ, հայտնում է Lenta-ն:
Մանրէների համայնքի տարիքը գնահատվում է ութ մլն տարի: Օրգանիզմներն ապրում են ըստ Ցելսիուսի 20-25 աստիճան ջերմության պայմաններում: Դա էականորեն ավելի ցածր է, քան հիդրոթերմալ աղբյուրների ջերմաստիճանը, որը ըստ Ցելսիուսի 400 աստիճանի է հասնում, որտեղ ավելի վաղ, մասնավորապես, սեւ ծխարաններ էին հայտնաբերվել:
Գիտնականները մանրէներով նմուշները ձեռք են բերել հորատման արդյունքում: Ստորջրյա դիտարանը, որը ստեղծվել է Հյուսիսային լճում, իր աշխատանքը սկսել է 2011-ին: 2012-ին այն մինչեւ 250 մ ծովային հատակ է ծակել: Ներկայացված վերլուծությունը 2014 թվականի նմուշներ է օգտագործում:
Գիտնականները նշում են, որ իրենք առաջին անգամ են մանրէներ հայտնաբերել օվկիանոսային հատակի սառը հատվածներում: Ավելի վաղ կենդանի օրգանիզմներ էին հայտնաբերում հիդրոթերմալ աղբյուրների մոտակայքում: Հետազոտությունը կարեւոր է այլմոլորակային կյանքի կենսաբազմազանության եւ հնարավորությունների ընկալման համար: