Գերմանիայի ծայրահեղականները սպառնացել են, որ ռումբ կտեղադրեն մզկիթներում
https://parstoday.ir/hy/news/world-i112425-Գերմանիայի_ծայրահեղականները_սպառնացել_են_որ_ռումբ_կտեղադրեն_մզկիթներում
Այն բանից հետո, երբ ծայրահեղական աջերը սպառնացել են, որ ռումբ կտեղադրեն մզկիթներում: Գերմանիայի ոստիկանությունը այդ հարցով հետաքննություն է սկսել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2019 08:48 Asia/Tehran
  • Գերմանիայի ծայրահեղականները սպառնացել են, որ ռումբ կտեղադրեն մզկիթներում

Այն բանից հետո, երբ ծայրահեղական աջերը սպառնացել են, որ ռումբ կտեղադրեն մզկիթներում: Գերմանիայի ոստիկանությունը այդ հարցով հետաքննություն է սկսել:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ենի Շաֆաք» թերթը, Գերմանիայի  հարավային Բավարիա նահանգի իշխանությունները հայտարարել են, որ մինչ այժմ վեց կասկածյալների ձերբակալել են  իսլամաֆոբիայի ֆոնին հաղորդագրություններ ուղարկելու և մզկիթներում ու մեդիա կառույցներում  ռումբ տեղադրելու սպառնալիքների մեղադրանքով: 

Բավարիա նահանգի իշխանությունների խոսքով՝ կասկածյալները հետաքննություններից հետո ազատ են արձակվել,սակայն շարունակում են մնալ ոստիկանության վերահսկողության տակ:

Բավարիա նահանգի իշխանությունները հայտարարել են, որ սպառնալիքների նպատակը  ժողովրդին վախեցնելն ու հասարակական կարգը վտանգելն է:

Եվրոպական երկրներում, այդ թվում Գերմանիայում, վերջին ամիսների ընթացքում զգալիորեն աճել են  հակաիսլամական գործողությունները: