Գերմանիան դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/world-i112435-Գերմանիան_դադարեցնում_է_զենքի_վաճառքը_Թուրքիային
Գերմանիայի փոխարտգործնախարարն, անընդունելի համարելով Թուրքիայի կողմից Հյուսիսային Սիրիայի վրա կատարված հարձակումները, կոչ է արել դադարեցնել Անկարային զենքի վաճառքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2019 14:11 Asia/Tehran
  • Գերմանիան դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Գերմանիայի փոխարտգործնախարարն, անընդունելի համարելով Թուրքիայի կողմից Հյուսիսային Սիրիայի վրա կատարված հարձակումները, կոչ է արել դադարեցնել Անկարային զենքի վաճառքը:

Հանոֆրեշե Ալմայնգե Ցյթունգ օրաթերթի հաղորդման համաձայն, Գերմանիայի փոխարտգործնախարար Մայքել Ռատն ասել է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական զինուժի հարձակումներն անընդունելի են, ուստի պետք է դադարեցվի զենքի վաճառքը Թուրքիային:

Շվեդիայի և Նիդեռլանդների կառավարությունները նույնպես կոչ են արել դադարեցնել զենքի վաճառքն Անկարային: Ավելի վաղ, Ֆինլանդիայի կառավարությունը հայտարարել էր Թուրքիային զենքի արտահանումը վաճառքը մասին:

Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի բանակի կողմից ռազմական գործողությունները լայն քննադատության են արժանացել տարածաշրջանի և աշխարհի երկրների կողմից: