Գերմանիան դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային
Գերմանիայի փոխարտգործնախարարն, անընդունելի համարելով Թուրքիայի կողմից Հյուսիսային Սիրիայի վրա կատարված հարձակումները, կոչ է արել դադարեցնել Անկարային զենքի վաճառքը:
Հանոֆրեշե Ալմայնգե Ցյթունգ օրաթերթի հաղորդման համաձայն, Գերմանիայի փոխարտգործնախարար Մայքել Ռատն ասել է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական զինուժի հարձակումներն անընդունելի են, ուստի պետք է դադարեցվի զենքի վաճառքը Թուրքիային:
Շվեդիայի և Նիդեռլանդների կառավարությունները նույնպես կոչ են արել դադարեցնել զենքի վաճառքն Անկարային: Ավելի վաղ, Ֆինլանդիայի կառավարությունը հայտարարել էր Թուրքիային զենքի արտահանումը վաճառքը մասին:
Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի բանակի կողմից ռազմական գործողությունները լայն քննադատության են արժանացել տարածաշրջանի և աշխարհի երկրների կողմից: