Հոկտեմբեր 15, 2019 09:49 Asia/Tehran
  • Պուտինը շեշտել է Միջին Արևելքի ճգնաժամի դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը

Ռիադում Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանի նախագահը շեշտել է Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ճգնաժամի դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:

Երկուշաբթի օրը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի հետ հանդիպման ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ընդգծում է ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև Միջին Արևելքում ու Աֆրիկայի հյուսիսում ճգբնաժամերի լուծմանն ուղղված քաղաքկան ու դիվանագիտական ջանքերի անհրաժեշտությունը:

Նա հավելել է, որ Ռոսաստանի համագործակցությունների նպատակն է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատումը, էներգետիկ ոլորտի կայունացումը և բոլոր այդ համագործակցություններն արդյունավետ են եղել:

Սաուդյան Արաբիայի գահաժառանգը հայտարարել է, որ էներգետիկ ոլորտում Մոսկվայի ու Ռիադի միջև համագործակցությունը կնպաստի տարածաշրջանի իրավիճակի կայունացմանը:

ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը, 12 տարի ընդմիջումից հետո, երկրորդ անգամ այցելել է Սաւդյան Արաբիա:

Պիտակ