Մակրոնը զգուշացրել է ԻԼԻՊ-ի վերադարձի կապակցությամբ
ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իրաքի նախագահների հետ ունեցած հեռախոսազրույցում, Ֆրանսիայի նախագահը զգուշացրել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողություններից հետո, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վերակազմավորվելու կապակցությամբ:
Ֆրանսիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի առավոտյան, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, Մակրոնը Փարիզի և եվրոպական այլ երկրների մտահոգությունն է հայտնել Սիրիայի հյուսիսում քուրդ աշխարհազորայինների կողմից կալանավորված իլիպականների փախուստի կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում, Մակրոնը զգուշացրել է, որ Սիրիայի հյուսիսային շրջաններից ամերիկացի զոտայիններին դուրս բերելու նրա որոշումը և այդ տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունները, մեծացրել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վերակազմավորվելու վտանգը:
Մակրոնը Թրամփին ասել է.«Վաշինգտոնը և ԻԼԻՊ-ի դեմ ձևավորված կոալիցիայի մյուս անդամները, պետք է կանխեն Սիրիայի հյուսիսային շրջաններից ամերիկացի զորայինների դուրս գնալուց հետո, ԻԼԻՊ-ի ակտիվացումը»:
Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ հեռախոսազրույցում, Մակրոնը ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ոլորտում երկկողմ համագործակցությունների ընդլայնման ցանկություն է հայտնել:
Մակրոնի և Սալեհի հեռախոսազրույցը կենտրոնացած էր Թուրքիայի ռազմական գործողությունից հետո, Սիրիայի հյուսիսում անվտանգության ու մարդկային վտանգների և այդ ուղղությամբ անելիքների վրա:
Թուրքական զինուժը չորեքշաբթի օրվանից լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում ՝ «ահաբեկչության դեմ պայքարի» և «սիրիա-թուրքական սահմանն այն զինյալներից մաքրելու» պատրվակով, որոնց Անկարան անվանում է ահաբեկիչներ:
Գործողությունը մեկնարկել է ԱՄՆ-ի «կանաչ ազդանշանով»:
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած լայնածավալ ռազմական գործողությունները դատապարտվել են միջազգային շրջանակների կողմից:
Դամասկոսը հայտարարել է, որ սիրիացիները պաշտպանելու են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը:Որոշ հաղորդումների համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 550 մարդ: