Փհենյան. Հյուսիսային կորեան չի հանձնվի ԱՄՆ-ի ճնշումներին
https://parstoday.ir/hy/news/world-i112548-Փհենյան._Հյուսիսային_կորեան_չի_հանձնվի_ԱՄՆ_ի_ճնշումներին
Հյուսիսային Կորեայի առաջնորդը խստորեն դատապարտել է այդ երկրի նկատմամբ ԱՄՆ սահմանված պատժամիջոցներն ու գործադրված ճնշումն, ասելով, որ Փհենյանը չի հանձնվի Վաշինգտոնին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2019 07:19 Asia/Tehran
  • Փհենյան. Հյուսիսային կորեան չի հանձնվի ԱՄՆ-ի ճնշումներին

Հյուսիսային Կորեայի առաջնորդը խստորեն դատապարտել է այդ երկրի նկատմամբ ԱՄՆ սահմանված պատժամիջոցներն ու գործադրված ճնշումն, ասելով, որ Փհենյանը չի հանձնվի Վաշինգտոնին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, Կորեական թերակղզու ամենաբարձր գագաթը և իր հանգուցյալ հոր ծննդավայրը համարվող Պիկդո լեռան ճանապարհին, Կիմ Չեն Ընը ԱՄՆ պաշտոնյաներին նախազգուշացրել է իր երկրի դեմ ցանկացած թշնամական գործողությունների կապակցությամբ:

Ավելի վաղ, Հյուսիսային Կորեայի ԱԳՆ Ռի Յոնգ Հոն, հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը չչեղարկի Փհենյանի դեմ սահմանված պատժամիջոցները, Հյուսիսային Կորեան ամենայն հավանականությամբ կվերսկսի միջուկային ու հրթիռիային փորձարկումներտը: Վերջին մեկ տարվա ընթացքում, ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարները երկու հանդիպում են անցկացրել ՝ նախ Սինգապուրում, ապա Վիետնամի Հանոյում, երկուսն էլ անարդյունք: