Չինաստանը կարևորում է ամերիկյան սննդից անկախանալը
Ի պատասխան ԱՄԲ-ից ավելի շատ սննդամթերք գնելու ԱՎաշինգտոնի պահանջի, Չինաստանը հայտարարել է, որ սննդի անվտանգության հարցում չի կարող վստահել ուրիշներին:
Չորեքշաբթի օրը Չինաստանի պետական խորհուրդը հայտարարել է, որսննդի ապահովման հարցում, Պեկինը պետք է ապավինի սեփական ռեսուրսներին և կախվածություն չունենա որևէ պետությունից:
Չինաստանի պետական խորհուրդը կառավարությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ից և Բրազիլայից ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքները և ձիթայուղի հումքը երկրում արտադրելու ուղղությամբ:
Հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ Չիանստանի ներկրման ծավալները քննադատության են արժանացել: Քննադատությունները աճեցին հատկապես այն ժամանակ, երբ Պեկինն ԱՄՆ-ին խոստացավ այդ երկրից ավելի մեծ քանկությամբ գյուղմթերք և ձիթայուղի հումք գնել:
2018 թ.-ին Չինաստանի կառավարությունը 88 միլիոն տոնա ձիթայուղի հումք է ներմուծել: