Թուրքիա.«Մենք սպանել ենք 673 քուրդ զինյալների»
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում քրդերի դեմ Անկարայի նախաձեռնած «խաղաղության ակունք» ռազմական գործողության հետևանքով սպանված քուրդ զինյալների թիվը հասել է 673-ի:
Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ «խաղաղության ակունք» ռազմական գործողության սկզբից առ այսօր, սպանվել են 673 քուրդ զինյալներ:
Քրդական կողմը չի հաստատել այդ տվյալները:
Ստացված հաղորդումները վկայում են, որ գործողությունների հետևանքով զոհվել են նաև թուրք զիվորականներ:
Հոկտեմբերի 9-ին մեկնարկած Թուրքիայի բանակի ռազմական գործողությունները շարունակվում են:
Տարածաշրջանի և աշխարհի շատ երկրներ դատապարտել են Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելյան Ալ-Ռաքքա և Ալ-Հասաքե շրջանների վրա իրականացված ռազմական գործողությունները: