Թուրքիա.«Մենք սպանել ենք 673 քուրդ զինյալների»
https://parstoday.ir/hy/news/world-i112600-Թուրքիա._Մենք_սպանել_ենք_673_քուրդ_զինյալների
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում քրդերի դեմ Անկարայի նախաձեռնած «խաղաղության ակունք» ռազմական գործողության հետևանքով սպանված քուրդ զինյալների թիվը հասել է 673-ի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2019 13:01 Asia/Tehran
  •  Թուրքիա.«Մենք  սպանել ենք 673 քուրդ զինյալների»

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում քրդերի դեմ Անկարայի նախաձեռնած «խաղաղության ակունք» ռազմական գործողության հետևանքով սպանված քուրդ զինյալների թիվը հասել է 673-ի:

Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ «խաղաղության ակունք» ռազմական  գործողության սկզբից առ այսօր, սպանվել են 673 քուրդ զինյալներ:

Քրդական կողմը չի հաստատել այդ տվյալները:

Ստացված հաղորդումները վկայում են, որ գործողությունների հետևանքով զոհվել են նաև թուրք զիվորականներ: 

Հոկտեմբերի 9-ին մեկնարկած Թուրքիայի բանակի ռազմական գործողությունները շարունակվում են:

Տարածաշրջանի և աշխարհի շատ  երկրներ  դատապարտել են Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելյան Ալ-Ռաքքա և Ալ-Հասաքե շրջանների վրա իրականացված ռազմական գործողությունները: