Ջեք Սթրավ. Պետք է հարգել Իրանի ազգային հպարտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i112604-Ջեք_Սթրավ._Պետք_է_հարգել_Իրանի_ազգային_հպարտությունը
Բրիտանիայի նախկին պետքարտուղարն ասել է, որ Իրանի հետ նոր համաձայնության հասնելու համար պետք է վերականգնել վստահությունը, պահպանելով իրանական կողմի ազգային հպարտությունը:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հոկտեմբեր 17, 2019 13:36 Asia/Tehran
  • Ջեք Սթրավ. Պետք է հարգել Իրանի ազգային հպարտությունը

Բրիտանիայի նախկին պետքարտուղարն ասել է, որ Իրանի հետ նոր համաձայնության հասնելու համար պետք է վերականգնել վստահությունը, պահպանելով իրանական կողմի ազգային հպարտությունը:

Չորեքշաբթի օրը,  Լոնդոնի Ազգային լիբերալ ակումբում, տարբեր երկրների քաղաքագետների, դեսպանների և դիվանագետների ներկայությամբ ունեցած ելույթում   Ջեք Ստրավը, Թեհրանի հետ նոր համաձայնագրի մասին ասել է, որ իրանցիները չեն բանակցելու, մինչև պատժամիջոցները չեղյալ հայտարարվեն:

Սթրավը հստակցրել է, որ հնարավոր չէ իրանցիներից ակնկալել, որ նրանք կհրաժարվեն իրենց հրթիռային ծրագրից, քանի որ նրանք հիշում են, թե Սադդամը  ֆրանսիական հրթիռներով ինչ է արել իրենց հետ:

Բրիտանիայի նախկին պետքարտուղարն ընդգծել է, որ Իրանցիները շատ լավ ծանոթ են իրենց պատմությանը հստակեցրել է.«Լոնդոնը բազմաթիվ սխալներ է թույլ տվել 1941-ից մինչև 1953 թվականները նավթի ազգայնացման հարցում»: 

Եվրոպան, չնայած Թրամփի գործողություններին դեմ լինելով, դեռևս լուրջ և գործնական քայլեր չի ձեռնարկել ՀԳՀԾ-ի իր պարտավորությունների կատարման ուղղությամբ: