Ջեք Սթրավ. Պետք է հարգել Իրանի ազգային հպարտությունը
Բրիտանիայի նախկին պետքարտուղարն ասել է, որ Իրանի հետ նոր համաձայնության հասնելու համար պետք է վերականգնել վստահությունը, պահպանելով իրանական կողմի ազգային հպարտությունը:
Չորեքշաբթի օրը, Լոնդոնի Ազգային լիբերալ ակումբում, տարբեր երկրների քաղաքագետների, դեսպանների և դիվանագետների ներկայությամբ ունեցած ելույթում Ջեք Ստրավը, Թեհրանի հետ նոր համաձայնագրի մասին ասել է, որ իրանցիները չեն բանակցելու, մինչև պատժամիջոցները չեղյալ հայտարարվեն:
Սթրավը հստակցրել է, որ հնարավոր չէ իրանցիներից ակնկալել, որ նրանք կհրաժարվեն իրենց հրթիռային ծրագրից, քանի որ նրանք հիշում են, թե Սադդամը ֆրանսիական հրթիռներով ինչ է արել իրենց հետ:
Բրիտանիայի նախկին պետքարտուղարն ընդգծել է, որ Իրանցիները շատ լավ ծանոթ են իրենց պատմությանը հստակեցրել է.«Լոնդոնը բազմաթիվ սխալներ է թույլ տվել 1941-ից մինչև 1953 թվականները նավթի ազգայնացման հարցում»:
Եվրոպան, չնայած Թրամփի գործողություններին դեմ լինելով, դեռևս լուրջ և գործնական քայլեր չի ձեռնարկել ՀԳՀԾ-ի իր պարտավորությունների կատարման ուղղությամբ: