Մեդվեդևն ընդգծել է, որ եվրոպացիները դժգոհ են ԱՄՆ-ի գերիշխանության քաղաքականությունից
Ռուսաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպան հոգնել է ԱՄՆ-ի գերիշխանության քաղաքականությունից:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Սերբիա կատարելիք այցի նախօրեին ասել է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հիմնված է միայն նրա տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի վրա և ամբողջ աշխարհին տիրելու ԱՄՆ-ի ցանկության պատճառով, հիմնական վնասը կրում են Եվրոպան և մասնավորապես Բալկանյան տարածաշրջանը:
Ռուսաստանի վարչապետն անդրադառնալով այդ երկրի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ներկայությանը, ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ), հատկապես ԱՄՆ-ը, ցանկանում են իրենց ռազմակայանները տեղակայել ՌԴ սահմանների մոտ և դա անհանգստացնում է Ռուսաստանին և Մոսկվան, անկասկած, քաղաքական և ռազմական առումով կարձագանքի այդ գործողություններին:
Դմիտրի Մեդվեդևը նախազգուշացրել է, որ ներքաղաքական անհամաձայնություններ ունեցող երկրներին ՆԱՏՕ-ում ներգրավելու ջանքերը վտանգավոր են և կունենան բացասական հետևանքներ: