Ավելացել են Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի ռազմական օգնությունները
https://parstoday.ir/hy/news/world-i112719-Ավելացել_են_Սիոնիստական_ռեժիմին_ԱՄՆ_ի_ռազմական_օգնությունները
ԱՄՆ-ը տարեկան մի քանի միլիարդ դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերում Սիոնիստական ռեժիմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2019 07:59 Asia/Tehran
  • Ավելացել են Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի ռազմական օգնությունները

ԱՄՆ-ը տարեկան մի քանի միլիարդ դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերում Սիոնիստական ռեժիմին:

Պաղեստինի լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հա-Արեց օրաթերթը գրել է, որ ԱՄՆ ռազմական օգնությունները կազմում են Սիոնիստական ռեժիմի 2018 թվականի ընդհանուր բյուջեի 15% -ը և Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի ռազմական օգնության տարեկան ծավալը  հասել է 3.3 միլիարդ դոլարի:

Հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի միջև ստորագրված պայմանագրի համաձայն, ԱՄՆ-ը 2019թ մինչև 2028թ.տարեկան 3.3 միլիարդ դոլար ռազմական օգնություն է ցուցաբերելու Սիոնիստական ռեժիմին: Այդ գումարը կարող է ավելանալ մինչև 10 տոկոս:

Հա-Արեցը գրել է, որ Սիոնիստական ռեժիմը ևս հինգ միլիարդ դոլար է ստանալու երկիր-երկինք հրթիռների արդիականացման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համատեղ նախագծերի հովանավորման համար:

ԱՄՆ-ը այն պայմաններում է բազմակողմանի աջակցություն ցուցաբերում Սիոնիստական ռեժիմին, երբ այդ ռեժիմը շարունակում է Պաղեստինի ժողովրդի, այդ թվում՝ Գազայի բնակչության դեմ ոճրագործությունները: