Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կառուցել է 300 կիլոմետր երկարությամբ պատ
https://parstoday.ir/hy/news/world-i11275-Թուրքիան_Սիրիայի_հետ_սահմանին_կառուցել_է_300_կիլոմետր_երկարությամբ_պատ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կառուցել է 300 կիլոմետր երկարությամբ պատ։ Այդ մասին հայտնել է անվտանգության ծառայությունում լրատվամիջոցի աղբյուրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2016 15:53 Asia/Tehran
  • Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կառուցել է 300 կիլոմետր երկարությամբ պատ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կառուցել է 300 կիլոմետր երկարությամբ պատ։ Այդ մասին հայտնել է անվտանգության ծառայությունում լրատվամիջոցի աղբյուրը։

Թուրքիայի ՆԳՆ-ն Սիրիայի հետ սահմանին պատի կառուցման համար հատկացրել է մոտ 250 միլիոն թուրքական լիրա (մոտ 88 միլիոն դոլար)։ Պատը կառուցվում է Շըրնաք, Մարդին, Շանլըուրֆա, Քիլիս, Գազիանթեփ ու Հաթայ նահանգներում։

Պատի կառուցումը գործնականում ավարտվել է Հաթայ ու Շանլըուրֆա նահանգներում։ Ակնկալվում է, որ թուրք-սիրիական ողջ 911 կիլոմետրանոց սահմանին պատի կառուցումը կավարտվի հաջորդ տարի։