ԱՄՆ-ում իրանցի գիտնականի ձերբակալությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում
https://parstoday.ir/hy/news/world-i112780-ԱՄՆ_ում_իրանցի_գիտնականի_ձերբակալությունը_մարդու_իրավունքների_կոպիտ_խախտում
Իրանցի գիտնական Մասուդ Սուլեյմանիի կինն ասել է. «Իրանցի գիտնականին ապօրինի կալանավորելու քայլը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, քանի որ դոկտոր Սուլեյմանին արդեն մեկ տարի բանտարկված է առանց մեղադրանքի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2019 05:44 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում իրանցի գիտնականի ձերբակալությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում

Իրանցի գիտնական Մասուդ Սուլեյմանիի կինն ասել է. «Իրանցի գիտնականին ապօրինի կալանավորելու քայլը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, քանի որ դոկտոր Սուլեյմանին արդեն մեկ տարի բանտարկված է առանց մեղադրանքի»:

2018թ. դոտկոր Սուլեյմանին հրավիրվել էր ԱՄՆ, Մայո կլինիկայի կողմից, հետազոտական նախագծին մասնակցելու համար և մուտքի արտոնագիր ստանալուց հետ մեկնել էր այդ երկիր, որտեղ ձերբակալվել էր Չիկագոյի օդանավակայանում: Սուլեյմանին ձերբակալվել է «հակաիրանական պատժամիջոցները շրջանցելու» մեղադրանքով:

Իրան ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն, Մասուդ Սուլեյմանիի կինը՝ դոկտոր Մահնազ Ռաբիին, երեքշաբթի օրն անդրադառնալով ամերիկյան ԶԼՄ-ների կողմից Մասուդ Սուլեյմանիի դեմ ուղղված մեղադրանքներին, ասել է. «Դոկտոր Սուլեյմանին Միացյալ Նահանգներում չուներ որևէ գործ, բիզնես և նույնիսկ անձնական հարաբերություններ»:

Իրանի ռադիոհեռուստատեսության արտասահմանյան բաժնի ղեկավար Փեյման Ջեբելին մամուլի ասուլիսում ասել է. «Ռադիոհեռուստատեսության արտասահմանյան բաժինը կշարունակի իր ջանքերն ուղղված դոկտոր Սուլեյմանիի ազատ արձակմանը»: