Ամերիկացի երիտասարդների շրջանում 56 տոկոսով աճել է ինքնասպանությունների թիվը
ԱՄՆ-ի ԶԼՄ-ները հաղորդել են, որ երկրում ինքնասպանությունների թվի աճ է նկատվում, հատկապես երիտասարդների շրջանում:
Չորեքշաբթի օրը National Interstate լրատվական կայքը գրել է, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալների համաձայն, ԱՄՆ-ում երիտասարդների շրջանում ինքնասպանությունների մակարդակը վերջին տաս տարվա ընթացքում աճել է 56 տոկոսով:
Նույն ժամանակահատվածում, 10-ից 14 տարեկան պատանիների շրջանում, ինքնասպանության մակարդակը գրեթե եռապատկվել է:
Զեկույցի համաձայն, 2017 թ.-ին ինքնասպանության մակարդակը երիտասարդ բնակչության շրջանում մահվան երկրորդ գլխավոր պատճառն էր: Այդ թվականից հետո մինչ այժմ, ինքնասպանությունների թիվն ԱՄՆ-ում աճել է 30 տոկոսով:
Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ ԱՄՆ-ում երեխաների և դեռահասների նկատմամբ կիրառվող բռնությունները հանգեցնում են տարբեր խնդիրենրի առաջացման, այդ թվում՝ ընկճվածության, թմրամոլության, ինքնավնասման և ի վերջո՝ ինքնասպանության: