Սաուդյան ռեժիմը պաշտպանելու պատրվակով ԱՄՆ պաշտպանության նախարարը այցելել է Սաուդյան Արաբիա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միշտ էլ պնդել է, որ աջակցում է իր տարածաշրջանային դաշնակիցներին, և Սաուդյան Արաբիան, որպես Վաշինգտոնի տարածաշրջանային հիմնական գործընկեր, հատուկ տեղ ունի Սպիտակ տան տարածաշրջանային քաղաքականության մեջ:
Այս կապակցությամբ, ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը մեկնել է Սաուդյան Արաբիա:
Հոկտեմբերի 22-ին, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ հանդիպումից հետո Մարկ Էսպերը հայտարարել է, որ Վաշինգտոնը հանձնառու է պաշտպանական հարցով օգնել Սաուդյան Արաբիային:
«Մենք հավատարիմ ենք պաշտպանելու Սաուդյան Արաբիային՝ ի դեմս Իրանի ապակայունացնող գործողությունների». ասել է Էսպերը:
Երկուշաբթի օրը, չհայտարարված այցով Էսպերը ժամանել է Ռիադ՝ հանդիպելու այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարն այն պայմաններում է մեկնել Սաուդյան Արաբիա, երբ Պարսից ծոցում և Օման ծովում մեկնարկել են ԱՄՆ-ի և 50 այլ երկրների ռազմածովային զորավարժությունները:
ԱՄՆ պաշտպանության նախարարն այն պայմաննեում է նման կեղծ հայտարարություն անում, երբ Իրանը բազմիցս կոչ է արել Պարսից ծոցում ձևավորել հավաքական անվտանգության համակարգ և Իրանը համարում է, որ արտատարածաշրջանային ուժերի, հատկապես ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը, պարզապես լարվածություն և անկայունություն է ստեղծում տարածաշրջանում:
Իհարկե, Իրանի դեմ ուղղված ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի անհիմն պնդումներն ու մեղադրանքները միտված են իրանաֆոբիայի տարածմանը, Վաշինգտոնից Սաուդյան Արաբիայի իշխանությունների կախվածության ավելացմանը և այդ ռեժիմին զենքի վաճառքի ծավալների ավելացմանը:
Թրամփի վարչակազմի քաղաքականությունը միշտ եղել է սաուդյան ռեժիմին հովանավորելը: Սաուդյան Արաբիան տարածաշրջանում Վաշինգտոնի ռազմավարական և տնտեսական գործընկերն է և ամերիկյան զենքի խոշորագույն գնորդներից մեկը: Թրամփը բազմիցս նվաստացրել է Սաուդյան Արաբիայի ռեժիմին և նույնիսկ բնութագրել որպես կաթնատու կով, որին պետք է կթել մինչև վերջ:
Սաուդյան նավթային օբյեկտների վրա վերջին հարձակումներից հետո, ԱՄՆ նախագահը սաուդցիներից ավելի շատ գումար է պահանջել՝ անվտանգության հարցում աջակցությունն ավելացնելու համար: Թրամփը պնդել է, որ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները խոստացել են ավելի շատ վճարել Վաշինգտոնի ցանկացած օգնության համար:
Երկուշաբթի օրը Դոնալդ Թրամփն ասել է.«Արաբիան իրեն աջակցելու դիմաց է վճարում ԱՄՆ-ին»:
ԱՄՆ-ի կողմից Պարսից ծոցում և Սաուդյան Արաբիայում նոր ռազմական ուժ և զինտեխնիկա տեղակայելու որոշումը, սակայն, չի կարողացել Սաուդյան Արաբիային պաշտպանել Եմենի կողմից իրականացված հարձակումներից:
Իրանի Իսլամական Հանրապետությունը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին Պարսից ծոցում որևէ սադրիչ գործողությունների և ռազմական ներգրավվածության հետևանքների վերաբերյալ: