Հոնկոնգում չեղարկվել է հանցագործներին Չինաստանին արտահանձնելու օրինագիծը
Հոկտեմբեր 23, 2019 14:34 Asia/Tehran
Հոնկոնգի տեղական ինքնակառավարման անվտանգության նախարարը հայտարարել է, որ հանցագործներին Չինաստանին արտահանձնելու օրինագիծը չեղարկվել է:
Չորեքշաբթի օրը Հոնկոնգի օրենսդիր մարմնի նիստում, Ջան Լին ասել է.«Հոնկոնգում շաբաթներ տևած զանգվածային բողոքի ակցիաներից հետո, հանցագործներին Չինաստանին արտահանձնելու օրինագիծը չեղարկվել է»:
Չնայած օրինագծի չեղյալ հայտարարմանը, բողոքարարները չորեքշաբթի օրը շարունակել են ցույցերը:
Հոնկոնգում արդեն չորս ամիս ընթանում են բողոքի ցույցեր՝ հանցագործներին Չինաստանին արտահանձնելու որոշման նախագծի դեմ: Ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի և բողոքարարների միջև:
ԱՄՆ-ը և Բրիտանիան ավելի են սրում այս տարածքում տիրող իրավիճակը:
Պիտակ