Թրամփի վարչակազմը արտասահմանում տեղակայել է 200 հազար զորային
https://parstoday.ir/hy/news/world-i112841-Թրամփի_վարչակազմը_արտասահմանում_տեղակայել_է_200_հազար_զորային
The New York Times օրաթերթը հաղորդել է, որ Դոնալդ Թրամփի նախագահության երեք տարիների ընթացքում, 200 հազար ամերիկյան զորայիններ տեղակայվել են արտասահմանյան երկրներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2019 12:55 Asia/Tehran
  • Թրամփի վարչակազմը արտասահմանում տեղակայել է 200 հազար զորային

The New York Times օրաթերթը հաղորդել է, որ Դոնալդ Թրամփի նախագահության երեք տարիների ընթացքում, 200 հազար ամերիկյան զորայիններ տեղակայվել են արտասահմանյան երկրներում:

The New York Times օրաթերթը հինգծաբթի օրը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ զորքերը վերադառնում են տուն, երբ, իր նախագահության ընթացքում Արևմտյան Ասիայում տեղակայված ամերիկյան զորքերի թիվը ավելի մեծ է, քան Բարաք Օբամայի նախագահության շրջանում:

The New York Times-ը գրել է, որ Թրամփը  հետաքրքրված չէ վերջ տալ պատերազմներին, և միայն իր զորայիններին է տեղափոխում այլ վայրեր: Հակառակ նրա պնդումներին, մինչ այժմ ոչ մի պատերազմ չի ավարտվել և նույնիսկ ավելի շատ ամերիկյան զորայիններ են ուղարկվել Արևմտյան Ասիայի տարածաշրջան: 

Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահն ամեն օր խոստանում է  այդ երկրի զորքերին վերադարձնել երկիր: Նա ամերիկացիներին ասել է, որ աշխարհում և Աֆղանստանում ընթացող անվերջանալի պատերազմները պետք է ավարտվեն: